ՀՀԿ-ական քրեաօլիգարխիկ պատգամավորներն աշխատում են հաջորդ խորհրդարանում տեղ ապահովել իրենց որդիների համար. «Հայկական ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հանրապետական կուսակցության անդամ տարեց կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում իրենց որիդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով:
ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:
Վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին:
Նման հավակնություններ ունի նաև Սամվել Ալեքսանյանը, որը թեև արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Իր որդուն ցանկանում է ԱԺ բերել և իր գլխավորած առողջապահության հանձնաժողվի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



