Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


4 պատճառ, թե ինչու է նա լքել քեզ

ԼԱՅՖ

1. Դու քեզ կորցրել ես 

Դու նրան եւ ձեզ ավելի շատ ժամանակ ես տրամադրում, քան քեզ: Այն ամենը, ինչը մի ժամանակ լցնում էր քո կյանքը եւ քեզ դարձնում էր այն, ինչ կաս, երկրորդ պլան է մղվել եւ գուցե ընդհանրապես վերացել է: Ինչու հանդիպել ընկերուհիներին, լեռներ գնալ, կարդալ սիրելի հեղինակին սիրելի սրճարանում եւ ժամանակ ծախսել շոփինգի վրա, եթե կարելի է նստել բազմոցին եւ ֆուտբոլ նայել: Կարեւորը` նրա հետ, կարեւորը` նրա կողքին: Միայն նա կա, իսկ դու չկաս: Դու նստած ես նրա հետ, իսկ նա ո՞ւմ հետ է: Նրա ինչի՞ն է պետք ոչ ոքը: Դու իրավունք չունես կորցնելու քո «ես»-ը` այն «ես»-ը, որի համար նա սիրել է քեզ: Դու իրավունք չունես քո ամբողջ կյանքը 180 տոկոսով նրա կողմը շրջել, աշխարհում ոչ մի հարաբերություն դա չի պահանջում: Դու իրավունք չունես հրաժարվել քեզնից եւ նրան սիրել այն աստիճան, որ դադարես ինքդ քեզ սիրել:

2. Դու նրան կերակրել ես

Այսուհետ կյանքում քո նպատակը նրա համար առավելագույն հարմարավետություն ապահովելն է, նույնիսկ ի վնաս նրա, ինչ դու ես ուզում: Եվ քո ամենամեծ վիշտը չգնահատված լինելն է: Որովհետեւ երջանկության բանաձեւը ճիշտ հակառակ ուղղությամբ է գործում: Տղամարդու համար ինչ-որ բան անելով` դու կորցնում ես քո արժեքը նրա աչքում: Հարաբերություններում պետք է հարմարավետություն լինի, դա բացարձակ ճշմարտություն է: Բայց, սիրելիս, հարմարավետ պետք է լինի երկու զուգընկերոջը: Հակառակ դեպքում ո՞ւմ եւ ինչի համար են պետք նման հարաբերությունները: Հասկացիր. սիրելի կանանց չեն փոխում, բայց նույնիսկ լավագույն եւ ամենապրոֆեսիոնալ տնային աշխատողին կարող են աշխատանքից հեռացնել հանուն անփորձ, բայց համակրելի տնտեսուհու:

3. Դու ամեն ինչ ինքդ ես որոշել

Դու ես որոշում, թե նա ինչ եւ երբ ուտի եւ խմի: Դու ես որոշում, թե նա ում հետ ընկերություն անի եւ որքան հաճախ այցելի ծնողներին: Դու ես որոշում, թե նա ինչ պետք է նայի եւ ինչ կարդա: Դու ես որոշում, թե ինչ պետք է հագնի: Դու ես որոշում, թե նա որտեղ պետք է աշխատի: Դու ես որոշում, թե նա որտեղ եւ ում հետ պետք է հանգստանա: Դու ես որոշում, թե նա սեքսում ինչ դիրքում լինի: Կարելի՞ է հետաքրքրվել: Ինչո՞ւ ես դա համարժեք պահվածք կոչում: Որովհետեւ ավելի լա՞վ գիտես: Եվ ինչպե՞ս է նա այսքան մեծացել եւ ձեւավորվել որպես անհատ առանց քո հանճարեղ որոշումների: Իսկ դու քեզ հաշիվ տալի՞ս ես, որ նա ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունել: Կարծում ես` ի վիճակի չէ՞: Ուրեմն շատ կզարմանաս, երբ նա հասուն եւ կշռադատված եւ կարեւորը` ճիշտ որոշում կայացնի հեռանալ քեզնից: Հարգիր նրան եւ նրա կարծիքը: Լսիր, թե ինչ է ասում: Որոշումներ կայացրու նրան տեղակ պահելով: Հակառակ դեպքում ինչո՞ւ ես դու այն մարդու հետ, որի հայացքները տրամագծորեն հակառակ են քոնին, որի կարծիքին դու ոչ մի կարեւորություն չես տալիս եւ համարում ես, որ նա չի կարող իրավացի լինել:

4. Դու վերահսկիչ ես

Աշխատավայրում երկա՞ր ես մնացել: Ուրեմն բարի եղիր մանրամասն հաշվետվություն ներկայացնել` չեքերով, հեռախոսազանգերի եւ հաղորդագրությունների մասին քաղվածքով եւ գրպանները դատարկելով: Ընկերների հետ բաղնիք է գնում, հրաշալի է, դու էլ հենց նոր լողազգեստ ունես: Դու գիտես սոցցանցերում նրա բոլոր գաղտնաբառերը, քո մատնահետքը համապատասխանում է նրա այֆոնին, իսկ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ձեզ մոտ համաժամանակեցվա՞ծ են: Լիակատար վստահություն, կասես դու, ես քեզ կասեմ` կատարյալ հիմարություն: Ի՞նչը կարող է ավելի զզվելի լինել, քան «Ես կնոջս հարցնեմ» կամ «Ես ամուսնուս թո՞ւյլ եմ տվել» ֆրազները: Գուցե նրան նաեւ շղթայես, իսկ երեկոյան տանես այգում զբոսնելո՞ւ: Տղամարդը գնահատում է ազատությունը: Տղամարդու համար «կրունկ» բառն ավելի վիրավորական է, քան «աղավնյակը»: Նա քո սեփականությունը չէ: Կին, ուշքի արի, մենք ազատ երկրում ենք ապրում: Նրան հասկացրու, որ հարգում ես քեզ հետ մենակ մնալու կամ ընկերների հետ շփվելու նրա ցանկությունը: Ի՞նչ ես կպել նրան տատասկափշի պես: Տատասկափուշը կարելի է պոկել, հատկապես եթե մազերի մեջ է ընկել, այն կտրելն էլ վիրավորական է, բայց տատասկափշի նկատմամբ մարդու միակ վերաբերմունքը դրանից ազատվելն է:


Աղբյուրը` Kleo

NEWS.am STYLE

«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ