Ղազախստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր միջնորդներ ներգրավելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր միջնորդներ որոնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը Աստանայում կայացած ճեպազրույցում:
Նախարարի խոսքով, ղարաբաղյան խնդիրը լուծելու համար պետք չէ նոր բանակցողների ներգրավել, բավական է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումը: «Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Ես կարծում եմ, որ հակամարտության լուծման համար նոր միջնորդների որոնման կարիք չկա»,- ասել է Իդրիսովը:
Արտգործնախարարի կարծիքով Մինսկի խմբի շրջանակում հստակ ձեւակերպվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, դրա համար էլ պետք է ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



