Աստղային make up. Աստղիկ Սաֆարյան (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Հայկական շոու-բիզնեսի այս երգչուհին տարբերվում է ոչ միայն իր երգացանկով եւ վոկալային տվյալներով, այլեւ ինքնատիպ ոճով:
Աստղիկը համարձակ է թե՛ հագուստի ընտրության, թե՛ դիմահարդարման հարցում: Երգչուհու հագնվելու ոճն արդնեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը: Այսօր կուսումնասիրենք նրա դիմահարդարումը:
Ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Աստղիկ Սաֆարյանը շատ գեղեցիկ դիմագծեր ունի: Դրանք երգչուհին էլ ավելի է գեղեցկացնում ճիշտ դիմահարդարման շնորհիվ: Աստղիկը աչքերի վերին հատվածը սովորաբար ընդգծում է սեւ ստվերաներկի հաստ շերտով, ինչը նրա աչքերն ավելի արտահայտիչ է դարձնում:
Շրթներկի ընտրությունը եւս հետաքրքիր է այս երգչուհու դեպքում: Նա օգտագործում է ամենատարբեր երանգների շրթներկ` կարմիր, վարդագույն, մարմնագույն… Պետք է խոստովանել, որ Աստղիկին սազում են, գրեթե, բոլոր գույները:
Աստղիկ Սաֆարյանի դիմահարդարման ոճը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































