Շվեդիայում ՌԴ-ն գլխավոր ռազմական սպառնալիք են կոչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Շվեդիայի համար գլխավոր ռազմական սպառնալիքն է: Նման պնդմամբ է հանդես եկել թագավորության ԶՈՒ-ի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը Գոտլանդ կղզում Ալմեդալենի քաղաքական շաբաթի ընթացքում:
«Ռուսաստանն անկասկած մեծագույն ռազմական սպառնալիքն է ներկայացնում», - նրա խոսքերն է մեջբերում Dagens Nyheter թերթը:
Միաժամանակ, նրա խոսքով, ներկայումս ոչ ոք առայժմ չի պատրաստվում հարձակվել սկանդինավյան պետության վրա. «ԶՈՒ-ի ընդհանուր գնահատականն այն է, որ ռազմական հարձակումը քիչ հավանական է»:
ԵՄ-ից դուրս գալու մասին բրիտանական հանրաքվեի արդյունքները շահավետ են Ռուսաստանի համար,-կարծում է նա: «Որոշումը (դուրս գալու մասին) ձեռնտու է Ռուսաստանին, որը գերադասում է խոսել երկկողմ ձեւաչափում, ոչ թե ԵՄ-ի նման մեծ կազմակերպության հետ», - պնդում է գլխավոր հրամանատարը,-հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ շվեդական կառավարությունը հայտնել էր ռազմական ծախսերի զգալի ավելացման եւ հետագա մի քանի տարում պաշտպանությանը լրացուցիչ 6,2 մլրդ կրոն (մոտ 680 մլն եվրո) հատկացնելու մասին: Այսպիսով 2020-ին երկրի պաշտպանական բյուջեն կարող է հասնել 46,6 մլրդ կրոնի (5,12 մլրդ եվրոյի):



