ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիի հռչակագիրը Հայաստանի համար անընդունելի կետ է պարունակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում հուլիսի 5-ին ընդունված փաստաթղթում կա համար 9-ը դրույթը, որն անընդունելի է հայկական կողմի համար։ «Խորհրդարանական համագործակցության 5 տարի. երկխոսության միջոցով ամրապնդելով վստահությունը» բանաձեւի նշված կետը պարունակում է հետեւյալ ձեւակերպումը. «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունները խաղաղ ճանապարհով, բանակցությունների հիման վրա, զերծ մնալով ուժի կամ դրա գործադրման սպառնալիքի վտանգից, անդամ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ՄԱԿ–ի եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի կանոնակարգի անշեղորեն կատարման հիման վրա կարգավորելու ջանքերի ակտիվացման պահպանվող անհրաժեշտությունը»։
Նշենք, որ վերոնշյալ կետը բանաձեւում ընդգրկվել էր փոփոխությունների տեսքով եւ մտցվել է ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության կողմից՝ հավանություն ստանալով ԵԱՀԿ քաղաքական եւ անվտանգության հարցերով ընդհանուր հանձնաժողովի հիմնական զեկուցող, շվեդ պատգամավոր Մարգարետ Սեդերֆելդի կողմից։



