«Բորուսիա»-ն բացառել է Օբամեյանգի հեռանալը և Գյոթսեի վերադարձը
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կշարունակի հանդես գալ գերմանական ակումբի կազմում, իսկ «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գյոթսեն չի վերադառնա Դորտմունդ:
«Բորուսիա»-ի ծրագրերի մասին խոսել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Անհրաժեշտություն չեմ գտնում խոսել Օբամեյանգի մասին: Նա պայմանագիր ունի «Բորուսիա»-ի հետ մինչ 2020 թվականը և վստահեցնում եմ, որ չի հեռանա ակումբից:
Գյոթսեն վերջերս հայտարարեց, որ մեկնարկելիք մրցաշրջանում իրեն տեսնում է «Բավարիա»-ում: Չեմ կարծում, որ իրատեսական է նրա վերադարձի մասին խոսելը», – ասել է Վատցկեն:

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



