Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 4-ից 5-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևանի Արզումանյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Նոր Նորքի 2-րդ զանգվածÕ « մոտակայքում՝ դաշտում՝ 700 քմ խոտածածկույթ, Նուբարաշենի գերեզմանատանը՝ 1 հա, Արտաշատի խճուղում՝ «Նորագավիթ» թաղամասի գերեզմանատանը՝ 2 հա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը այրվել է 4500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ , Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ուլատիտիկ թաղամասում՝ մոտ 800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Ֆռանգանոցի ձոր» կոչվող տեղանքում գտնվող գերեզմանատանը՝ 4000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



