Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը` հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ասել եմ, որ բոլորի հետ կարող ենք համագործակցել: Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ որևէ խոսք չի գնացել»,- ասել է Չավուշօղլուն:
Համաձայն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի` Չավուշօղլուն ասել էր. «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչո՞ւ նույնը չանենք Ռուսաստանի հետ»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



