Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի ոճային տղաները

ԼԱՅՖ

BlogNews.am լուսանկարել է Երևանի ոճային տղաներին: Նրանք ոճային են և իրարից շատ տարբեր, հետևում են նորաձևությանը, բայց տաբուներ չունեն: Ովքե՞ր են նրանց ոգեշնչում, ինչպե՞ս են ընտրել իրենց ոճը և ինչպե՞ս է հասարակությունը ընդունում նրանց: 

 

Այնպես չէ, որ ներկայիս ոճին գալու համար, ես ինչ որ բլոգգերների եմ հետևել, որ ինչ-որ մի բան ստանամ: Մորուքը մեզ մոտ թրենդ դարձավ. ինչ դուրս գալիս է այն էլ անում եմ: 

Մորուքը հիմա շատ ոճային է, ինձ համ հարմար է, համ կարծում եմ՝ սազում է: Չեմ սափրվում, բայց նորմալ տեսքի բերելն ավելի դժվար է, բայց ինձ դուր է գալիս:

Մարմնիս վրա բոլոր դաջվածքները իմաստ ունեն, ես չեմ ընդունում որ կարելի է միայն տեսքի համար ինչ-որ բան անել, քանի որ ուշ թե շուտ կհոգնես: Ունեմ դաջվածներ, որոնց իրականացման համար մտածել եմ երկու-երեք տարի, իսկ կան, որ մտածել եմ տասնհինգ րոպե:

Ոճը կապ չունի իմ ապրելակերպի հետ, քանի որ ես շատ քյառթու տղա եմ: 

Չկա այնպիսի հագուստ, որ ես չեմ սիրում և չեմ կրի, առօրյայում հագնում եմ ջինս, շապիկ, բոթասներ, եթե ինչ որ հանդիպում կա՝ փողկապ, վերաշապիկ: Քանի որ իմ աշխատանքը ինձ չի պարտադրում հագուստ, ես կարողանում եմ ազատ հագնվել:

Վզնոց, թևնոցներ սիրում եմ, մատանի, ականջող չեմ սիրում: Գլխարկ սիրում եմ, ձեռնոց չեմ սիրում, բայց ստիպված եմ կրել, քանի որ մոտոյ եմ քշում:

Սկսել եմ քշել, դրա հանդեպ սերն էլ մանկուց է եկել, իսկ այս տարի արդեն գնեցի, քանի որ շատ եմ սիրում: Իրականում այն վտանգավոր բան է, բայց կարծում եմ՝ մարդուց էլ է գալիս:

Ես չեմ ձևափոխում իմ հագուստները, բայց կինս ձևափոխություններ անում է մեկ-մեկ իմ հագուստների հետ: Եթե ինձ դուր է գալիս՝ ինձ մեկ է, քանի որ արտաքին տեսքը մարդու մասին ինչ-որ մի բան ասում է: Գինը կարևորելը հիմարություն է: Կարծում եմ՝ լաքշրի հագուստը 30 անց տղամարդկանց է սազում: Իհարկե եթե ես հիմա կրեմ, ինձ սազում է, բայց դա իմը չէ: 

Հագուստի ոլորտում աշխատելու հարուստ փորձ ունեմ, ասեմ ավելին՝ իմ կյանքում չի եղել ժամանակ, որ ես չաշխատեմ այս ոլորտում և առհասարակ կարծում եմ՝ աշխատանքի մեջ հաջողության գրավականն է հետևողականությունը և նվիրվածությունը: 

Կարծում եմ՝ միշտ չէ, որ նորաձև հագնվելը և թրենդներին հետևելը նամանավանդ տղամարդուն ապահովում է կերպար և ոճ: Ինձ համար հագուստ ընտրելը և այդ հագուստով ըստ պատշաճի ներկայանալը պայմանավորված է միմիայն ինձ առանձնահատուկ ոճով, իսկ ոճը դա ապրելակերպ է: Ինձ ճանաչողները հաճախ ասում են, որ դա արդեն որպես գենետիկ կոդ է ձևավորված իմ մեջ, իսկ գնայինի մասին չեմ ուզում խոսել, պարզապես տարիներիս փորձը այս ոլորտում ինձ մի բան է ապացուցել՝ հազիվ թե կգտնվի մատչելի հագուստ, որը կհամապատասխանի իրական ջենթլմենի պահանջներին և պատկերացումներին: 

Իմ յուրահատուկ ոճի նմուշները հիմնականում կարողանում եմ ձեռք բերել Իտալիայում՝ ճամփորդության ժամանակ, քանի որ լեգենդար նեոպոլիտենական պիկաները, որոնք դուք նկատել եք իմ հագին թերևս ամենալավը իրենց հայրենիքում են ստեղծվում: 

Ես վաղուց զբաղվում եմ նաև արծաթյա իրերի, տարբեր ոճային աքսեսուարների դիզայնով, բայց 2014 թվականին որոշեցի այդ աշխատանքներից մի քանիսը ներկայացնել հանրությանը և պարզվեց՝ մարդիկ նկատեցին, հավանեցին և սկեցին հետաքրքվել, կրել՝ պահանջելով նոր նմուշներ: Այդպես էլ հիմք դրվեց Ruben Rubenyan jewelery house-ի գաղափարին: Ես և իմ թիմը ներկայացնում ենք իմաստային աքսեսուարներ, ամեն հաջորդ հավաքածուն ունի իր ուղղվածությունը՝ ակցենտները, հիմքերը և պատմությունը, ամեն մի քար ունի իրեն հատուկ դրական էներգիան: 

Առօրյայում նախընտրում եմ կրել ուրբան ոճի հագուստ, բայց ավելացնելով դասական մի որևէ էլեմենտ: Զգեստապահարանում ունեմ գրեթե բոլոր ոճի հագուստ՝ սկսած ռոքային հագուստից, վերջացրած սմոքինգիով:  Սիրում եմ բնության բոլոր գույները: 

 

Բլոգգինգով զբաղվում եմ արդեն երեք տարի, բայց ավելի պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 2014 թվականից: Յուրաքանչյուր Բլոգգեր առաջին հերթին անհատ է, ով ունի իր նպատակը: Շատերը ուզում են գումար աշխատել, լինել հայտնի, հետաքրքիր միջոցառումների մասնակցել և այլն: Իհարկե բլոգերը կարող է և թելադրում է նորաձևություն այնքանով, որ հետաքրքիր լուծումներ է առաջարկում: Կոնկրետ իմ բլոգն ավելի շատ ոճային է, քանի նորաձև քանի որ մեծամասամբ չեմ սիրում թրենդային հագուստ, քանի որ թրենդային կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով ունի պարզապես գումար, իսկ ոճային լինելն ավելի բարդ է: 

Կեղծանուն որոշելուց պետք էր գտնել մի բան, որ կլիներ ինձ հոգեհարազատ, ինչպես նաև իմ ոճին և արտքաինին: Գերմանական ծագումով այս ազգանունն այն էր ինչ պետք էր: 

Օրինակ ինձ միշտ ոգեշնչել է բուրժուական աշխարհն, առավել ևս իր մութ կողմերից: Մանկությունից սկսած միշտ նկատել էի, որ բացասական կերպարները ֆիլմում հիմնականում ավելի ոճային և իկոնիկ են լինում, և շատ ժամանակ իրենք էլ հենց ինձ ոգեշնչում էին: 

Իմ զգեստապահարանում երբեք չեք գտնի դասական ջինս, վառ գունավոր հագուստ և փողկապ: Ես նախընտրությունը տալիս եմ սև կամ մուգ գույներին: Եթե կապույտ ուրեմը թանաքագույն, եթե կարմիր, ապա արյան գույն: 

Պիտակամոլ չեմ, բայց գիտակցում եմ դեմոկրատիկական բրենդների և լուքս բրենդների մեծ տարբերությունը: Երբ ընտրում եմ այն բրենդը, որից ուզում եմ հագուստ կրել, ուշադրություն եմ դարձնում թե ինչ կոնցեպտ ունի, ինչ ասելիք ունի դիզայները և այդպիսով որոշակի փոխհարաբերություններ ստեղծում բրեդի և իմ միջև, այդ իսկ պատճառով կան բրենդների խմբեր, որոնցից էլ հաճախ օգտվում եմ:

Ինձ ոգեշնչում է երաժշտությունը և ֆիլմերը: Չեմ կարող չնշել արտիստների, ովքեր բավականին մեծ ազդեծություն թողեցին ինձ վրա՝ Թիլդա Սվինթոն, Լանա դել Ռեյ, Լեդի Գագա, Մադոննա, Ռիհաննա, Լորդը, հիմնականում այս արտիստները բավականաին մեծ ազդեծություն թողեցին իմ վրա: 

Ապագայում որոշակի պլաններ կան, հավաքածու ստեղծելու, բայց ոչինչ դեռ հաստատ չէ: Հիմա կփորձեմ ձեզ ուրախացնել, որոշ դիզայներների հետ համագործակցությունով: 

Ես ինքս վարում եմ բլոգս անգլերենով, այդպիսով դա մատչելի եմ դարձնում աշխարհին, և նույնիսկ Հայաստանում աշխատելով ունեցել եմ համագործակցություն մեծ մի քանի բրենդների հետ, օրինակ Farfetch x My Swear նախագծի շրջանակում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել վիրուսները՝ առանց քիմիական նյութերի«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԿոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր ՖիլիմոնովըԻսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվելԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Մհեր Ախտոյանը և նրա հայրը անհետացել են արտերկրում