Երգչուհի Ջուսը՝ ամուսնանալու մասին
ԼԱՅՖՈրոշ ժամանակ առաջ BlogNews-ն իր ընթերցողներին պատմել էր, որ երգչուհի Ջուսը նոր ընտրյալ ունի՝ Վահագն Մանուկյանը, ով 1995-1997 թվականներին եղել է ըմբշամարտի Եվրոպայի, նաև՝ Հայաստանի չեմպիոն, այժմ աշխատում է որպես փաստաբան։
.jpg)
BlogNews
-ին հայտնի է դարձել, որ զույգն առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ։ Մեզ հետ զրույցում Ջուսը խուսափեց ուղիղ պատասխան տալ հարցին՝ նշելով. «Ամեն բան պարզ կլինի հուլիսի 9-ին»,- ասաց նա ու հավելեց, որ այդ օրը տարեդարձի կապակցությամբ միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ մեծ անակնկալ է սպասվում բոլորին։
Ըստ Ջուսի՝ ինքն ու սիրելին անակնկալ են պատրաստել երկրպահուների համար, որը վերաբերում է անձնական կյանքին, սակայն դա նշանդրեք չի լինելու:) «Թույն բան է սպասվում»,- ասաց նա։

Երգչուհին նշեց, որ այս ընթացքում հասցրել է ծանոթանալ սիրելիի 8-ամյա դստեր հետ և լավ հարաբերություններ հաստատել։ «Նա ինձ ճանաչում էր հեռուստատեսությունից։ Շատ նորմալ հարաբերություններ ունենք, վերջերս նա գիմնաստիկայի մրցույթի էր, ես և Վահագնը միասին էինք գնացել»,- ասաց երգչուհին՝՝ հավատացնելով, որ ամեն բան շատ լավ է։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




