Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն է կանգնած եղել ապրիլյան էսկալացիայի հետևում. Արտաշես Գեղամյանը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն իր գործողություններով հաստատում է, որ ինքն է կանգնած եղել ապրիլյան էսկալացիայի հետևում: Այս մասին հուլիսի 1-5-ը Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում նշել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Այստեղ իմ ադրբեջանցի գործընկերն իր ելույթում լույս սփռեց մի քանի կարևոր հարցերի վրա: Երբ եղավ առաջարկ դատապարտել ղարաբաղյան հակամարտության տարածքում էսկալացիան, բռնությունը, որի հետևանքով զոհվեցին, տարբեր գնահատականներով, երկու կողմերից  500-900 զինվորներ ու խաղաղ բնակիչներ, Ադրբեջանը դեմ հանդես եկավ, դրանով իսկ ընդունելով, որ էսկալացիայի հետևում կանգնած է հենց ինքը»,-ասել է Արտաշես Գեղամյանը` նկատելով, որ մեկ այլ կարևոր հարց ևս քննարկվել է. առաջարկվել է ընդգծել, որ հատուկ ուշադրություն դարձվի այն կանանց, որոնք ապրում են ձգձգվող հակամարտությունների տարածքում: Դրան նույնպես ադրբեջանցի գործընկերները դեմ են արտահայտվել` դրանով ասելով, որ հակամարտության տարածքում ապրող կանայք, թե տղամարդիկ նրանց համար ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ հարցը չի լուծվել:

Գեղամյանի խոսքով, այս օրինակները ցույց են տալիս, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է անձնական մասնակցություն ունենա ստեղծված իրավիճակը օբյեկտիվ դիտարկելու գործում:

«Դրանից հետո միայն մենք կարող ենք տալ օբյեկտիվ գնահատական: Հակառակ դեպքում դա նմանվում է մի իրավիճակի, երբ նախկին Խորհրդային Միությունում բոլորը քննադատում էին Պաստեռնակին իր «Դոկտոր Ժիվագո» ստեղծագործության համար: Երբ հարց էր հնչում, թե կարդացել են այն, պատասխանն այսպիսին էր` չենք կարդացել, բայց քննադատում ենք: Ներկայում նույնն է, իրավիճակը տեղում չտեսնելով, քննադատում են»,-ասաց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ցանկալի կլիներ ԵԱՀԿ-ի խորհրդարանականները լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ղրիմում և ԵԱՀԿ-ի այÕ ¬ վայրերում, որտեղ կան ձգձգվող հակամարտություններ և տեղում ծանոթանալ իրավիճակին: 

 

Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ