Իրինա Շեյք ու Բրեդլի Քուփեր քաղցր զույգին միասին են տեսել Փարիզում
ՖՈՏՈԻրինա Շեյքը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Versace նորաձևության շաբաթին մասնակցելու: Ռուս սուպերմոդելը քայլել է նորաձևության տան պոդիումով՝ ներկայացնելով 2016-2017 աշուն- ձմեռ հավաքածուն:

Շեյքից բացի հավաքածու էր ներկայացրել նաև Բելա Հադիդը, Ջորդան Դանը, Աննա Էվերսը, Թեյլոր Հիլն ու այլ մոդելներ:

Մինչ պոդիումում Իրինան ներկայացնում էր հանրահայտ ապրանքանիշի հագուստները, նրա սիրեցյալը՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերը, հետևում էր նրան առաջին շարքերից։

Իսկ ահա ցերեկն այդ քաղցր զույգին տեսել են Փարիզի փողոցներում: Պապարացիները աստղերին միասին են «բռնացրել» Vendome հրապարակում:

41-ամյա Քուփերը բաց չէր թողնում մոդելի ձեռքն ու այնքան լավ տրամադրություն ուներ, որ նույնիսկ լուսանկարվել է ֆանատների հետ:


Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



