Արցախի արտգործնախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 4-ին ընդունել է ամառային կամավորական ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Արցախ ժամանած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) փորձնակներին։ Այս մասին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված ԱԳՆ գործունեության առանձնահատկությունները։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



