Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներն օգտվում են վրանային ճամբարից` տաք սննդից, շարժական լոգարանից և բժշկական օգնությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդների համար գործում է վրանային ճամբար, որտեղ նրանք կարող են օգտվել տաք սննդից, շարժական լոգարաններից, անհրաժեշտության դեպքում` բժշկական ու հոգեբանական աջակցությունից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: Նրա խոսքով` ներկայում Վերին Լարսի անցակետի հատվածում հիմնականում բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների վարորդներն են, ովքեր պարզապես չեն թողել իրենց մեքենաներն ու չեն վերադարձել: «ՀՀ վարչապետի նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ նախարարության ջանքերով ՌԴ ԱԻ ինքնաթիռով վեց չվերթ է իրականացվել և Հայաստան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի, նրանցից 73 կին ու 31 երեխա»,-ասաց մեր զրուցակիցը: Նանա Գնդոյանի վստահեցմամբ` վրանային ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները նշյալ վեց չվերթներով վերադարձել են հայրենիք:

Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վերին Լարսի անցակետում դեռևս կան 50 քաղաքացիներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ռուսաստանյան միգրացիոն ծառայության կողմից, Նանա Գնդոյանը նշեց. «Մենք կապվել ենք ՌԴ-ում ՀՀ ԱԻ ներկայացուցչի հետ, ով մեզ տեղեկացրել է, որ 50 հոգին նրանք են, ովքեր ոչ թե կուտակվել, մնացել են, այլ քաղաքացիներ են, ովքեր ժամանել են արդեն 6-րդ չվերթից հետո, նրանք չեն մնում ճամբարում, պարզապես գնում են տեղեկատվություն ստանում»: ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, որ մարդիկ, ովքեր չեն կարող մնալ հյուրանոցում կամ բարեկամի տանը, հնարավորություն ունենան օգտվել վրանային ճամբարներից, որոնք ստեղծվել են ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցությամբ:

Մեր այն հարցին, թե արդյոք ԱԻՆ-ն էլ անելիք չունի Վերին Լարսում, Նանա Գնդոյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք աշխատել, համագործակցում ենք թե Հյուսիսային Օսիայի ԱԻ դեպարտամենտի, թե Վրասատանի ՆԳՆ-ի և թե ՌԴ ԱԻ նախարարության հետ, վրանային ճամբարը գործում է այնտեղ մնացած վարորդների համար: Պետք է հաշվի առնել, որ մեր ԱԻՆ-ը չունի ինքնաթիռ ու օգտվել է ՌԴ ԱԻՆ ինքնաթիռից, որն էլ իր խնդիրներն ունի»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած  ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս  իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու  ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Լարսի սահմանային անցակետը հուլիսի 4-ին ժամը 17։00-ից փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար: Հուլիսի 4-ի երեկոյան կամ հուլիսի 5-ի առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Հուլիսի 4-ին ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակված Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:

 

Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել