Բեյոնսեի շքեղ համերգը Լոնդոնում
ՖՈՏՈԲեյոնսեն ժամանել է Լոնդոն, որտեղ «Ուեմբլի» մարզադաշտում համերգ է տվել իր Formation World Tour համաշխարհային հյուրախաղերի շրջանակում:



Մարզադաշտը (որտեղ 90 հազար մարդ կարող է տեղավորվել) անցած շաբաթ նույնիսկ կիսով չափ լիքը չէր, երբ այնտեղ Ռիհաննան էր ելույթ ունենում: Բայց ահա Բեյոնսեի ելույթներւ ժամանակ դահլիճում ազատ տեղ չկար։


34-ամյա հանրահայտ երգչուհին անկասկած շքեղ համերգ է տվել, որի ժամանակ ասել է իր հանդիսատեսին.

«Առաջին համերգը, որին ես ներկա եմ եղել Մայքլ Ջեքսոնի համերգն էր: Այն ժամանակ ես սկսեցի երազել այն մասին, որ մի օր համերգ կտամ Լոնդոնի ճանապարհին գտնվող բոլոր մարզադաշտերում: Ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել»։






Ի դեպ, միանգամից համերգից հետո Բեյոնսեն ամուսնու՝ Ջեյ Զիի ու Will.I.Am–ի հետ գնացել է զվարճանալու Harry's Bar –ում:



Աղբյուր՝ NEWS.am STYLE



