Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Life.panorama.am-ը գրում է.

Ապրիլի 4-ին Արցախում ծանր վիրավորված 19-ամյա Ավետիս Զարգարյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա:

«Դանդաղ, բայց առաջընթաց կա: Մերսումներից հետո  որդիս զգում է ոտքերը, շարժում է ձեռքը»,- Panorama.am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց Ավետիսի հայրը՝ Հայկազ Զարգարյանը:

19-ամյա Ավետիսն արդեն երեք ամիս է` պառկած է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Վիրավորվել է Թալիշի  մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար:  Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երկու անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:  

Հայկազ Զարգարյանը հայտնեց, որ առաջիկա օրերին Ավետիսին սպասվում է նոր վիրահատություն: «Որդուս ծնոտը բազմաբեկորային վիրավորում է ստացել, պետք է վիրահատեն, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս, քանի որ շատ նիհարել է, հյուծված է, պետք է սպասենք: Երբ  համեմատաբար իրեն լավ զգա, վիրահատությունն անպայման կանեն»,- ասաց հայրը:

Զարգարյանները Արցախի Գետաշեն գյուղից են: Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են այնտեղից  և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:  Աշխատելու նպատակով երեք տարի առաջ ընտանիքը մեկնել է Ռուսաստան, սակայն Ավետիսը վերադարձել է Հայաստան զինվորական պարտքը կատարելու:

Քառօրյա պատերազմի ժամանակ հատուկ առաջադրանք իրականացնելու ընթացքում  հանդիպել են ադրբեջանցիներին և սկսվել է մարտը: «Ավետիսը կոկորդից վիրավորվել է և մինչ օրս չի կարողանում խոսել, դրա համար շատ բան չգիտենք՝ ինչպես է եղել, ովքեր են իր հետ մարտին մասնակցել: Միայն հասկացրել է, որ առաջին վիրավորը ինքն է եղել: Դրանից հետո ոչ մի բան չի հիշում»,- ասաց Հայկազ Զարգարյանը:

Վիրավորվելու հետո Ավետիսին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան: Ծնողները լուրը ստանլուց հետո եկել են Հայաստան: 

«Բժիշկները հույս չէին տալիս, բայց ամեն ինչ անում էին, որդուս փրկեին ու փրկեցին: Այս երեք ամիսների ընթացքում Ավետիսս միայն հոգատարություն է տեսել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բժիշկներին»,- նշեց նա:

Հայր մեծ ցանկություն ունի՝ որդու հետագա բուժումը արտերկրում կազմակերպի.«Եթե հնարավորություն ունենայի, ինքս իմ երեխային կտանեի արտերկիր: Փախստականի ընտանիքի զավակ եմ, 1991 թվականին տեղափոխվել ենք Վարդենիս, մեր քրտինքով ապրել ենք, բայց կուտակած գումար չունենք: Եթե ունենայի ժամ առաջ որդուս կտեղափոխեի: Ես ծնող եմ, ինձ հասկացեք:  Երկու տղա ունեմ, բայց  իմ մի կեսը ջարդված է»:

Զարգարյանները Ռուսաստան մեկնելու համար վաճառել են  Վարդենիսի իրենց տունը, հիմա այստեղ ոչինչ չունեն: Ավետիսի վիրավորվելուց հետո էլ Ռուսաստանում թողել են աշխատանքը և վերադարձել: Հիմա ապրում են բարեկամի տանը, որ վարձ չտան. «Ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք, երեխաս էլ այս վիճակում է: Գոնե տղաս լավ լինի, միայն դա եմ ուզում»:

Հիշեցնենք, որ հոսպիտալի վերականդանացման բաժանմունքում այսօր գտնվում է միայն Ավետիսը, իսկ Ռոլանդ Սահակյանին օրեր առաջ տեղափոխել են հիվանդասենյակ:

Ավետիս Զարգարյանին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել նրա հոր՝ Հայկազ Զարգարյանի անվամբ բացված հաշվեհամարին՝

Բանկ՝  Յունիբանկ
24100339365900 (ՀՀ դրամ)
24100339365901 (ԱՄՆ դոլար)

Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել