Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂՀ արտադրողները իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին ՏՄՊՊՀ նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ կատարած այցի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը և ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ համատեղ անցկացրել է նիստ, որին ներկա են գտնվել նաև ԼՂՀ-ում  գործող մեկ տասնյակից ավելի արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Տնտեսվարողները ներկայաց րեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արտահանման ժամանակ առաջացած որոշակի խնդիրներին, ինչպես նաև շուկաների ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, Արցախում ձվի և հավի մսի արտադրությամբ զբաղվող Լուսակերտ ընկերության հիմնադիր Դավիթ Դադայանը նշեց, որ այսօր ստեղծված իրավիճակում արտահանումն իրենց ընկերությանը այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ իրենք հավի կերը ներկրում են Ռուսաստանից, հետևապես արտադրանքի ինքնարժեքը իրենց վրա մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում, քան ՌԴ-ում, որտեղ նույն արտադրությունը կազմակերպում են տեղական կերով: Ըստ ընկերության տնօրենի, ստեղծված օբյեկտիվ իրավիճակի պատճառով, իրենք առայժմ բավարարվում են միայն տեղական շուկայով, թեև արտադրական ծավալներն ավելացնելու մեծ ներուժ ունեն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ –ի լրատվական ծառայությունից:

Գորգերի արտադրությամբ զբաղվող Ղարաբաղ կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն էլ ՏՄՊՊՀ նախագահին ներկայացրեց, որ արտահանման ոլորտում իրենց խնդիրները վերաբերում են ավելացված արժեքի հարկի վճարմանը: Ըստ գործարարի, ՌԴ արտահանումից հետո առավելագույնը 30 –օրյա ժամկետում իրենք պարտավոր են վճարել ԱԱՀ, որը իրենց պարագայում կարող  է հասնել մինչև մի քանի միլիոն դրամի: Սակայն վաճառվող գորգերը բավականին թանկարժեք են, դրանք արագ իրացվող ապրանք չեն համարվում, և, երբեմն վաճառվում են արտահանումից մեկ-երկու տարի հետո: Անկախ այդ հանգամանքից,&n bsp; ԱԱՀ-ի վճարումը պարտադիր է: Ըստ գործարարի, մեծ աջակցություն կլիներ, որպեսզի այս հարկատեսակի վճարման ժամկետը երկարաձգվեր, ինչը բիզնեսի զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանար:

Պահածոների արտադրությամբ զբաղվող Արցախ բերրի ընկերության ղեկավար Էրիկ Մկրտումյանն էլ նշեց, որ բարդացված է արտահանման ժամանակ որակի հավաստագրի ստացման գործընթացը: Ըստ տնտեսվարողի, Արցախում հավաստագիրը ստանալուց հետո, պարտավոր են նույն փաստաթուղթը ստանալ նաև Հայաստանում՝ արտահանումը անարգել կազմակերպելու համար: Է. Մկրտումյանը առաջարկում է ներդնել հավաստագրերի ստացման միասնական համակարգ, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի լրացուցիչ գումար և ժամանակ ծախսելով՝ նույն գործընթացն անցնել մի քանի անգամ:

Նիստին ներկա տնտեսվարողները նաև բարձրացրեցին արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրկման և այլ գործոնների հետևանքով առաջացած մրցակցային խնդիրների մասին:

Ի պատասխան բարձրացված հարցերի, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական, որպեսզի տնտեսվարողներին հուզող և արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրները հնարավորինս արագ լուծումներ ստանան: Ա. Շաբոյանը նշեց, որ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն ՏՄՊՊՀ-ը այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում կփորձի գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն:

Նիստի ավարտին հայկական երկու պետությունների  մրցակցային մարմինների ղեկավարները ստորագրեցին մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային համատեղ ծրագիրը:

Ա. Շաբոյանը իր աշխատանքային այցն ավարտեց՝ այցելելով  ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների:

 

Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել