Ստամբուլի ահաբեկչության գործով 13 անձ կալանավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալված 13 անձի նկատմամբ կալանքի որոշում է ընդունվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածները նախ հարցաքննվել են, ինչից հետո դատախազությունը «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ծրագրավորված սպանությանն աջակցելու» մեղադրանքներով նրանց կալանավորելու որոշում է կայացրել:
Ուշագրավ է, որ կալանավորվածներից երկուսը Ռուսաստանի, իսկ մեկն Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյանահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանցվրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչությանհետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ըշարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկհսկողության տակ են:



