Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ 37-ամյա վարորդը BMW X5-ով տապալել է էլեկտրասյուներ և մի քանի պտույտ գլխիվայր շրջվել․ կա 1 զոհ և 1 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 SS 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետև մի քանի պտույտ շրջվելով բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դրապասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել, իսկ նրա ուղևորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։
Շարունակությունը` այստեղ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



