Քլինթոնն անցյալ տարվա օգոստոսից ցանկանում էր ՀԴԲ-ի հետ զրուցել «փոստային սկանդալի» առիթով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անցյալ տարվանից ցանկացել է ցուցմունք տալ քննիչներին, որոնք զբաղվում են նրա՝ պետքարտուղար եղած տարիներին անձնական էլեկտրոնային փոստից ծառայողական նամակագրություն վարելու գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես առաջարկել եմ դա անել անցյալ տարվա օգոստոսից: Մեծ ցանկություն ունեի դա անել, եւ գոհ եմ, որ հնարավորություն ունեցա օգնել արդարադատության նախարարությանը՝ ստուգումներն ավարտին հասցնելու համար»,- ասել է Քլինթոնը:
Ինչպես նախկինում, այս անգամ էլ նա պնդել է, որ 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ երբեք «գաղտնի» նյութեր պարունակող նամակներ չի ուղարկել կամ չի ստացել անձնական սերվերի միջոցով:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



