Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է որոտացել` «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպմանն ընդառաջ
ՍՊՈՐՏՓարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել «Եվրո-2016» մրցաշարի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր երեկոյան կայանալիք «Ֆրանսիա-Իսլանդիա» հանդիպումից առաջ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` ֆուտբոլային երկրպագուները, որոնք արդեն հավաքվել էին մարզադաշտում, պատմել են պայթյունի ձայն լսելու մասին: Նրանց խոսքով` պայթյունի ձայնը լսվել է տեղի ժամանակով 17:00-ի մոտակայքում:
Ներկա պահին երկրպագուներին թույլ չեն տալիս մտնել մարզադաշտ, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները հայտնել էին մրցաշարի ժամանակ հարձակումներ իրականացնելու մտադրության մասին:
Համենայն դեպս, դեռևս հայտնի չէ, թե որն է պայթյունի պատճառը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



