Ամենաթաց տոներից մեկը՝ Վարդավառը՝ Թումոյի այգում (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.tert.am-ը գրում է.
«Երևանյան ամառ 2016» ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառը վաղ առավոտից մեկնարկել է մայրաքաղաքի տարբեր վայրերում: Երևանցիներն այսօր մեծ ոգևորությամբ տոնում են ազգային սիրված ու ամենաթաց տոներից մեկը՝ Վարդավառը:
Մարդաշատ է, հատկապես, Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հարակից այգին: Երեխաներ, երիտասարդներ և մեծահասակները. բոլորը հավաքվել էին ամառային շոգ օրը զովացնել և լավ ժամանակ անցկացնել իրենց ընկերների հետ:
Tert.am Life-ը նույնպես ներկա էր միջոցառմանը։
Նշենք, որ այնտեղ տեղադրված էր GIF- տաղավարներ, որտեղ ցանկացողները մոտենում էին և կրեատիվ ձևերով լուսանկարվում:







1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



