Աստղային make up. Պենելոպե Քրուզ (ֆոտո)
ՖՈՏՈ
Իսպանացի դերասանուհի Պենելոպե Քրուզն իր արտաքինով, միանշանակ, տարբերվում է հոլիվուդյան մյուս դերասանուհիներից: Պենելոպեն չի դիմել որեւէ արհեստական միջամտության, երբեք չի փորձել արհեստականորեն լինել սեքսուալ, սակայն իր բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ` դերասանուհին համարվում է Հոլիվուդի ամենագայթակղիչներից մեկը:
Պենելոպեյին խորհրդավորություն են հաղորդում նրա խոշոր եւ արտահայտիչ աչքերը, որոնք դերասանուհին հաճախ ընդգծում է սլաքներով եւ շագանակագույն ստվերաներկով: Ի դեպ, Քրուզը շուրթերը եւս նախընտրում է ընդգծել հենց շագանակագույնով:
Այս սեւահեր դերասանուհին յուրահատուկ տեսք ունի անգամ առանց որեւիցե շպարի: Նա կերպարային է, էմցիոնալ եւ անսահման կանացի:
Պենելոպե Քրուզի դիմահարդարման ոճն ու գեղեցիկ դիմագծերը`NEWS.am STYLE-ի այսօրվա խորագրում:
Սյունե Առաքելյան




















































