2015 թ-ին Գերմանիան երկու անգամ ավելի շատ զենք է արտահանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայից զենքի արտահանման ծավալը անցյալ տարի գրեթե կրկնապատկվել է` հասնելով 2000 թ-ից հետո իր մաքսիմումին: Այս մասին հաղորդում է «Welt»-ը` հղում անելով էկոնոմիկայի նախարարության զեկույցին, որը հուլիսի 6-ին կներկայացվի կառավարությանը:
Արտահանման ընդհանուր ծավալը 2015 թ-ին հասել է մոտ 8 միլիարդ եվրոյի, այն դեպքում, երբ 2014 թ-ին դա կազմել է 4 միլիարդ եվրո:
Վաճառքի ծավալների մեծացմանը նպաստել են մի շարք գործոններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի և Քաթարի հետ նոր գործարքները համապատասխանաբար 1 և 1.6 միլիարդ եվրո արժողությամբ:
Ըստ «Welt»-ի, Գերմանիայից ԵՄ-ի և ՆԱՏՕ անդամ չհանդիսացող այլ երկրներ զենքի արտահանման մակարդակը 2015 թ-ին մնացել է նույնը: Արտահանման 59 տոկոսը բաժին է ընկնում հենց այս երկրներին, իսկ 2014 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 60.5 տոկոս:



