Ֆլորիդայում ավտովթարից մահացել է 5, վիրավորվել 25 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգում ավտովթարի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել 25 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Ուակուլա օկրուգի ոստիկանական վարչությունը։
Ըստ այդ տվյալների, վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05.00-ի սահմաններում։ «Երկու մայրուղիների հատման վայրում բախվել են ավտոբուսն ու ավտոֆուրգոնը, որի հետեւանքով մահացել է 5 մարդ»,-նշել են վարչությունից։
Առկա տեղեկությունների համաձայն, ավտոբուսի վարորդը, որում եղել են երեխաներ ու մեծահասակներ, խաչմերուկ է մտել կարմիր լույսի տակ։ Այդ պահին ավտոբուսին է բախվել ավտոֆուրգոնը։ 4 մարդ՝ այդ թվում մեկ երեխա, տեղում մահացել են, իսկ 5-րդը մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանության տվյալներով, տեղի հիվանդանոցներ է տեղափոխվել 24 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



