Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է. Լիա Զախարյանն առաջին անգամ բացահայտում է սիրելիին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Լիա Զախարյանի հետ հարցազրույցը Life.panorama.am-ը շաբաթներ առաջ է ներկայացրել, որի ժամանակ դերասանուհին խոստացել էր ավելի ուշ պատմել սիրելիի մասին: Եվ ահա այսօր ժպտադեմ Լիան Life.panorama.am-ին որոշ գաղտնիքներ է վստահել.

«Իմ սիրելին ուժեղ ու խելացի տղամարդ է, ումից շատ բան ունեմ սովորելու: Նա հենց այնպիսին է, ինչպիսին ես պատկերացնում էի իմ կողակցին»,- նշեց դերասանուհին, ով սիրելիին խոստացել է իր պես հանրային չդարձնել նրան.

«Նա ինձ նման մի քանի մասնագիտություն ունի, բայց իրեն խոստացել եմ, որ ինձ նման հանրային չեմ դարձնելու, ուստի շատ բան պատմել չեմ կարող, այդ թվում եւ նրա անունը չեմ ասի»,-ծիծաղելով նշեց նա:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ծանոթացել եւ ինչպե՞ս է հասկացել, որ սիրում է, Լիա Զախարյանը նկատեց.

«Մենք ամեն վայրկյան ենք զգում, որ ճիշտ ընտրություն ենք կատարել ու գտել ենք իրար, դա կլինի որեւէ հարցի շուրջ մեր մտքերից, արտաբերած խոսքերից. Միշտ ասում եմ՝ «Դու իմ տղա տեսակն ես», ինքն էլ ասում է՝ «Դու իմ աղջիկ տեսակն ես», մենք անգամ աչքերի գույնով ենք նման: Իսկ թե ինչպես ծանոթացանք, դա միայն մեր գեղեցիկ պատմությունն է, միայն կարող եմ ասել, որ մենք ծանոթացանք աննկարագրելի անիրական կերպով, որն անգամ անհավանական է թվում, բայց կոնկրետ ինձ մոտ եղավ սեր առաջին հայացքից ու ես այդուհետ հավատացի այդ երեւույթին: Նրա միջոցով ես հասկացա, որ կարող է լինել մաքուր, անշահախնդիր ու նվիրված սեր եւ հարաբերություններ»:

Լիայի սիրելին դեմ չէ դերասանուհու մասնագիտությանը, ավելին.

«Նա երբեք դեմ չի եղել մասնագիտությանս, անգամ հպարտանում է իմ հաջողություններով ու գնահատում է յուրաքանչյուր գործունեությունս: Միշտ դրական կարծիք է հայտնում իմ խաղի վերաբերյալ,- նշեց դերասանուհին, իսկ հարցին, թե արդյոք մինչ ծանոթությունը հետեւել է Լիայի դերասանական խաղին, պատասխանեց.

«Նա ինձ ճանաչել է, շփում ունեցել, հետո նոր իմացել մասնագիտությանս ու աշխատանքներիս մասին: Ինչն ինձ համար ամենակարեւորն էր. հաճելի է, երբ ինձ ճանաչել է այնպիսին, ինչպիսին կյանքում եմ, հետո նոր ճանաչել է էկրանների Լիա Զախարյանին»:

Լիան ու սիրելին դեռեւս չեն մտածում հարաբերությունների օրինականացման մասին, բայց այդ որոշումը, ըստ դերասանուհու, ամեն վայրկյան կարող են կայացնել.

«Դեռ չենք մտածել այդ հարցի շուրջ, երկուսս էլ դեռեւս ապրում ենք ներկայով ու ցանկություններով: Թե ինչ կլինի վաղը, ոչ մեկ չի կարող ասել, իսկ եթե այդ ուղղությամբ լինեն կոնկրետ քայլեր, խոստանում եմ կիսվել իմ երջանկությամբ»,- զրույցն ավարտեց Լիա Զախարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ