Լավրովն ու Քերին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել մի շարք միջազգային հարցեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են սիրիական հակամարտության հաղթահարման ճանապարհները ՝այդ թվում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուս-ամերիկյան փոխգործակցության հնարավորությունները:Քննարկվել են նաեւ այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ղարաբաղյան կարագվորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերին՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները զարգացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



