Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդավառի ծիսակատարությունների հիմքում եղել է ազատության գաղափարը. մանրամասնում է ազգագրագետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին հայկական ընտանիքներում Վարդավառի տոնին բոլոր անդամներն ունեին իրենց պարտականությունները, հայկական տարբեր գավառներում տոնը ծիսական առանձնահատկություններ ուներ ու տարբերվող արարողակարգ: Տոնի խորհրդի մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին`ընդգծելով, որ ոչ բոլոր ազգերի մոտ է, որ 1700 տարի քրիստոնեական ու ժողովրդական տոները և ծեսերը չեն կորցրել իրենց իմաստն ու արդիականությունը, գոյատևել են կողք կողքի: «Տարբեր գավառներում տարբեր ծիսական տիկնիկներ են պատրաստել և երգելով գովերգել: Նախկինում Վարդավառի ժամանակ առավոտյան պետք է զոհաբերություն անեին, գառ մորթեին, դրանից հետո գնային եկեղեցի պատարագի. այն ժամանակ թե երիտասարդը, թե տարեցը, թե երեխան գիտեր իր անելիքը, առաքելությունը: Հիմա չգիտեն, հիմա առավոտյան արթնանում վազում են աշխատանքի, ժամանակ չի մնում երբևիցե տոնի մասին մտածելու: Հնում յուրաքանչյուր ծեսի ժամանակ պարտավորվածություն կար թե տան հարսի, թե մամիկի, թե տան տղամարդու վրա»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց ազգագրագետը:

Գրիգոր Լուսավորիչը, ըստ իր կոնդակի, ժողովրդական տոները միացրեց եկեղեցական տոներին, սակայն, Ագուլեցու համոզմամբ, եկեղեցին ավելի լավ է դրանք տոնում, քան ժողովուրդը: «Ժողովուրդը մշակույթով է հարուստ, եկեղեցին՝ իր արարողակարգով: Եթե կարողանանք այս երկուսը միացնել շատ հարուստ հոգևոր ազգ կլինենք: Մենք ասում ենք ոչ միայն Վարդավառ, այլ նաև Պայծառակերպության տոն»,-ասաց նա` պատմելով, թե ինչպես է առաջացել Պայծառակերպության տոնը, որը եկել է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից:

Լուսիկ Ագուլեցու խոսքով` ծեսի մեջ շատ կարևոր է հասկանալ դրա էությունը: Օրինակ՝ Վարդավառի մեջ հանդես է գալիս Աստղիկի կերպարը: Երիտասարդները սիրում էին Աստղիկի կերպարը, քանի որ նա Վահագնի տարփուհին էր և բոլորի համար սիրո օրինակ էր ծառայում: «Գաղափարական առումով ջուրը համարվում է աստվածային, քանի որ երբ Հիսուսը ծնվում է, նրան ջրով օրհնում են: Աստվածային ջրով օծվել նշանակում է մաքրազերծվել: Ծիսակատարություններում եղել է ազատության գաղափարը: Եթե հարսը իրավունք չուներ խոսելու սկեսրայրի հետ, ապա տոնին ջրելու ժամանակ կարող էր ջուր ցանել ն րա վրա՝ որպես օրվա խորհուրդ»,-նշեց ազգագրագետը:  

Նա ցավով հավելեց, որ այս ամենը 20-րդ դարից հետո վերացել է: Ինչպես նաև վերացել է տիկնիկ պատրաստելու գաղափարը: Նրա խոսքով` հիմա դա չեն անում, քանի որ դրա իմաստը չեն հասկանում:

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու