Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քալաշ Սլոյան. «Մյուս որդիս պետք է մեր սահմանի հետ պաշտպանի նաև եղբոր սրբավայրը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայրը, Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների  հերոս Քալաշ Սլոյանը, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաեւ՝ Քյարամի եւ նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քալաշ Սլոյանը երկար ժամանակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը եւ Քյարամ Սլոյանը լաց էր լինում: «Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ո՞ղջ, թե՞ մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը:

Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Քալաշ Սլոյանը:

Նրան, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ մեր սահմանների պաշտպանության խնդիրը: «Ես պետք է խնդրեմ մեր զինկոմին, որ մյուս որդուս վերցնեն պայմանագրային զինծառայության եւ հատուկ ուղարկեն 116-րդ մարտական դիրք, որ նա մեր սահմանի հետ մեկտեղ պաշտպանի նաեւ իր եղբոր սրբավայրը: Սա պատվի հարց է, եւ թշնամին միշտ պետք է արժանի հակահարված ստանա»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ հայտարարեց Քալաշ Սլոյանը:

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու