Պերես. Ռամոսը «Ռեալի» խորհրդանիշներից է
ՍՊՈՐՏ«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր ուրախությունն է արտահայտել, որ պաշտպան Սերխիո Ռամոսը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը:
«Այսօր «Ռեալի» համար մեծ օր է: Մենք ուրախ ենք, որ Ռամոսը մնում է մեզ հետ: Նա ակումբի խորհրդանիշներից է: Հեշտ չէ «Ռեալի» նման ակումբում առաջատար լինելը, բայց Ռամոսն առաջին իսկ օրվանից հատուկ նշանակություն ունի: Ես հետևել եմ, թե ինչպես է նա լեգենդ դարձել: Երբ 2005-ին Սերխիոն միացավ մեզ, գիտեինք, որ նա «Ռեալում» պատմություն է կերտելու: Այժմ մենք նրա կարիքն ավելի շատ ենք զգում,-Պերեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, նախկին 6 միլիոն եվրոյի փոխարեն, նա ստանալու է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



