Կարմիր ճամպրուկներ, արկղերով մրգեր, երեք հովանոց. Բրիտանիայի թագուհին մեկնել է Էդինբուրգ՝ մասնակցելու «թագավորական շաբաթ»-ին (լուսանկարներ)
ՖՈՏՈLife.tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն Էդինբուրգ է մեկնել՝ «Հոլիրուդյան շաբաթին» մասնակցելու համար (Holyrood Week):
Նա իր հետ տարել է կարմիր ճամպրուկներ, երեք հովանոց և հնդկական մրգերով լի արկղեր:
Միապետը կրել է բաց մանուշակագույն հագուստ: 90-ամյա միապետին Էդինբուրգի կայարանում դիմավորել են ծաղկեփնջով, իսկ աշխատողները կրել են նրա ծանր ուղեբեռը:
Թագուհին Շոտլանդիայում կմնա մեկ շաբաթ։ «Հոլիրուդյան շաբաթվա» ընթացքում, որը հայտնի է նաև որպես «թագավորական շաբաթ», տարատեսակ միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված շոտլանդական մշակույթին, նվաճումներին ու համայնքին։
Նրա առաջին կանգառը լինելու է Հոլիրուդյան պալատը:









1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



