Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրության օրվան ընդառաջ լույս է տեսել ՀՀ ՍԴ նախագահի մենագրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրության օրվան ընդառաջ  տեղի ունեցավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև տոնական ընդունելություն: Տոնական միջոցառմանը մասնակում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախարարներ, պատգամավորներ, Հայ աստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, շնորհավորելով ներկաներին Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ Սահմանադրության օրվա խորհուրդը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի համար դրսևորվում է համազգային համակեցության այն որակով, որն առկա է իրական կյանքում: «Սահմանադրությունը` որպես քաղաքակիրթ համակեցության հիմնական օրենք, երաշխիքն ու միջոցն է կայուն և դինամիկ զարգացում ապահովելու համար: Իսկ դա հնարավոր է դառնում միայն այն դեպքում, երբ Սահմանադրության ուժով իրավունքի գերակայությունը դառնում է անձի սոցիալական վարքագծÕ «, պետության քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի, իշխանությունների հանրային վարքագծի հիմք: Վերջինիս հասնելու համար յուրաքանչյուր պետություն լուրջ ճանապարհ պետք է անցնի: Մեր երկիրն այդ ուղղությամբ հիմնաքարերը դրեց անկախության հռչակագրով, անկախ պետականության հիմնադրույթների մասին սահմանադրական օրենքով, 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ: Հանրային կյանքի զարգացմանը համաքայլ սահմանադրական նոր զարգացումներ ամրագրվեցին 2005թ. սահմանադրական հանրաքվեով: Այդ զարգացումներն ավելի ամբողջական դարձան և համակարգայÕ �ն բնույթ ստացան 2015թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ ՍԴ նախագահը հավելեց, որ այսօր արդեն վստահաբար կարելի է փաստել, որ սահմանադրական մակարդակով ՀՀ-ում երաշխավորված է իրավունքի գերակայությունը, անհրաժեշտ սահմանադրական նախադրյալներ են ստեղծվել մարդու հիմնական իրավունքների անմիջական ապահովումը երաշխավորելու համար, ստեղծվել են քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման նախադրյալներ: «Կարող ենք փաստել, որ ձևավորվել է իշխանությունների հավասարակշռման ավելի կուռ ու ամուր սահմանադրական համակարգ, անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ են ամրագրվել իրավական որոշաÕ �իության սկզբունքի ամրագրման համար, սահմանադրորեն դատական իշխանության գործառութային անկախության որակապես նոր երաշխիքներ են ստեղծվել, ձևավորվել է անհրաժեշտ սահմանադրական միջավայր իրավական, ժողովրդավարական պետության հիմնարար չափանիշների երաշխավորման համար: Գերագույն խնդիրն այդ ամենի ապահովումն է իրական կյանքում համարժեք օրենսդրական լուծումների, դրանցում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ  և որակական  բարեփոխումների միջոցով»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ» մենագրությանը` Գագիկ 
Հարությունյանն ընդգծեց, որ 2005թ. ինքն արդեն հրատարակել է «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասեր և ժամանակի մարտահրավերներ» խորագրով մենագրություն, իսկ նոր լույս տեսածը գիրքը դրա լրամշակված տարբերակն է: Նրա խոսքով` ընդհանրապես միջազգային պրակտիկայում նման ուսումնասիրությունները շատ քիչ են: «Ես փորձել եմ պատմատրամաբանական մի վերլուծություն կատարել` նախաքրիստոնեական  շրջանից մինչև մեր օրերի հայ իրականությունը, միջազգային զարգացումներÕ ¨, եվրոպական և ամերիկյան սահմանադրականության առանձնահատկությունները և ցույց տալ, թե ինչ տրամաբանությամբ և ուր է զարգանալու սահմանադրական մշակույթը, որոնք են այսօրվա մարտահրավերները: Ընդհանրապես մեր մասնագետների եզրահանգումն այն է, որ այսօր հասարակական շատ չարիքներ սահմանադրականության դեֆիցիտի արդյունք են, իսկ դա դրսևորվում է գրեթե ամեն օր, պահանջվում են կառուցակարգային նոր մոտեցումներ` դրանք հաղթահարելու համար: Դրա համար ես այս գրքում առաջարկում եմ հայեցակարգային նոր մոտեցում` սահմանադրական մշտադիտարկում իրականացնելու վերաբերյլ, որը լրջագույն ինստիտուտ է և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային պրակտիկայում»,- եզրափակեց Հարությունյանը` հավելելելով, որ հոկտեմբերի 23-ին Երևանում կազմակերպվելու է համաեվրոպական խորհրդաժողով` նվիրված  սահմանադրական մշտադիտարկմանը:

 

Ի պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»