Վթար Երեւան-Սեւան ճանապարհին. բախվել են 4 մեքենաներ. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում օգոստոսի 16-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Աբովյանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսսան Սքայլայն» մակնիշի 34 DV 192 համարանիշի (վարորդ` Մ. Ք.), «Ֆոլքսվագեն Ունիվերսալ» մակնիշի 35 UD 113 համարանիշի (վարորդ` Գ. Ե.), «Օպել Աստրա» մակնիշի 34 TA 358 համարանիշի (վարորդ` Ա. Գ.) եւ «ԲՄՎ 318» մակնիշի 26 UL 032 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 28-ամյա Մ. Ք.-ն հոսպիտալացվել է «Աբովյանի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



