Հղիությունը նպաստում է ոտքի չափսի մեծացմանը
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում կանանց ոտքերը երկարում են, իսկ ոտնաթաթերը՝ լայնանում:
Ըստ Medical News Today-ի, հետազոտությանը մասնակցել է 49 հղի կին: Գիտնականները ոտնաթաթերի չափումներ են կատարել հղիությունից առաջ եւ այդ ընթացքում, ինչպես նաեւ երեխայի ծննդից հետո: Պարզվել է, որ կանանց 70%-ի ոտնաթաթերի չափերն անընդհատ փոխվել են: Ընդ որում, փոփոխությունները տատանվել են բավական լայն սահմաններում: Բացի այդ, գիտնականներն արձանագրել են կանանց հասակի աննշան աճ՝ 2-20 մմ:
Հետազոտության արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ ոտքի չափսի փոփոխությունը կանանց հենա-շարժական համակարգի հիվանդացության զարգացման գլխավոր պատճառներից է:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



