Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ցանկանում են ստեղծել Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որտեղ քննարկվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում տարածված ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մոնիտորինգի իրականացման խնդիրների, ՀÕ € Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի ստեղծման նախագծի, Սևանա լճի էնդեմիկ արժեքավոր ձկնատեսակների համար ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակի, ջրաբանական ռեժիմի փոփոխությունների և բնական ձվադրման ընթացքը խոչընդոտող գործոնների, օդի, ջրի, հողի մոնիթորինգային ցուցանիշները Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում տարածված ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մոնիթորինգի իրականացման աշխատանքները և դրանց հետ կապված խնդիրները ներկայացրել է ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Հովհաննիսյանը, մասնավորապես նշելով. «Այս պահին իրականացվում է կարմիրգրքային տեսակների կադաստրի վարման գործընթացը, որի ավարտից հետո նախատեսվում է իրականացնել նաև հանրապետության տարածքում առկա կենդանական և բուսական աշխարհի մնացած տեսակների մոնիթորինգ և հաշվառում»:

Հանրապետության տարածքում հանդիպող վայրի բույսերի և կենդանիների կադաստրի վարման աշխատանքները խթանելու նպատակով Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալությանն օգտագործել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի դրամաշնորհային հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքներում ներգրավել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականներին:

Անդրադառնալով բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանատեսակների վերաբնակեցման ուղղությամբ իրականացվող գործողություններին, մասնավորապես ազնվացեղ եղջերուի կենսունակ առանձնյակներ ներկրելու և «Դիլիջան» ազգային պարկի տարածքում վերարտադրվող խումբ ձևավորելու ուղղությամբ՝ նախարար Գրիգորյանը հանձնարարել է առավել սերտ համագործակցել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ:

Օրակարգային երկրորդ հարցով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի ստեղծման նախագիծը: Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման և տեղեկատվական լուծումների կիրառումը՝ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Նախատեսվող համակարգը առավել հասանելի և արդյունավետ միջոց կդառնա կենսաբազմազանության պահպանման, տեսակների ճանաչելիության բարձրացման և ռեսուրսների արդյունավետ կառավարման առումով»:

Քննարկման ընթացքում կարևորվել է ՀՀ Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի անհրաժեշտությունը, կիրառման մատչելիությունը, տեղեկատվության ճկունությունը և օգտագործման լայն շրջանակները: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ծրագիրը կարող է հարթակ հանդիսանալ բնապահպանական ողջ ֆորմատի տեղեկատվության համար: Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նախատեսվում է բանակցություններ վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ ֆինանսական միջոցներ ձեռք բերելոÖ ‚ ուղղությամբ:

Սևանա լճի էնդեմիկ արժեքավոր ձկնատեսակների համար ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակի, ջրաբանական ռեժիմի փոփոխությունների և բնական ձվադրության ընթացքը խոչընդոտող գործոնների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Է. Ղուկասյանը:

Քննարկման արդյունքնում նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է «Սևան» ազգային պարկի տնօրենին փոխհամաձայնեցված կերպով աշխատել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ սեռահասուն սաղմոնազգի ձկնատեսակներ որսալու և արհեստական եղանակով բուծելու նպատակով գետերի հուներում թառփերի տեղադրման, վերահսկման և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման ուղղությամբ: Նախարարը «Սևան» ԱՊ-ին և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել է ւսումնասիրել բնական ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակը, խոչընդոտող գործոնների առկայությունը և ներկայացնել առաջարկներ:

Օրակարգային վերջին հարցով «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրել է Եվրամիության ստանդարտներին օդի, ջրի, հողի մոնիթորինգային ցուցանիշների համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող գործընթացները:

Կոլեգիայի անդամները, քննարկելով «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքային պայմանների, լաբորատորիայի միջազգային ստանդարտներին համապատասխան հնարավորությունների և հագեցվածության խնդիրները, ընդգծել են հողի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը, ջրի էկոլոգիական որակի գնահատականի կարևորությունը և կենսաբանական մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ամփոփելով հարցը՝ նախարար Ա. Գրիգորյանն առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մ.Գալստյանին` կոլեգիայի հաջորդ նիստում ներկայացնել «Տեխնածին գործունեության հետևանքով աղտոտված հողերի վերականգնման վերաբերյալ» առաջարկ: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Ս.Սահակյանին հանձնարարվել է ներկայացնել հողի մոնիթորինգի իրականացման հնարավորությունների մասին առաջարկ:

 

Ի պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»