Սիրիայում իրադրության վատթարացումը հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանում. Ասադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում իրադրության վատթարացումն անխուսափելի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանում՝ գործելով դոմինոյի սկզբունքով: Այդ մասին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նա սխալ Է համարել այն դատողությունները, թե Իրանը եւ Ռուսաստանը պաշտպանում են իր վարչակարգը՝ հայտարարելով, որ դա «քարոզչության բաղկացուցիչ մասն Է զանգվածային լրատվամիջոցներում»:
«Այստեղ կարեւորն ընդհանուր իրադրությունն Է: Սիրիայի ճգնաժամն, անպայման դոմինոյի սկզբունքով կազդի ամբողջ տարածաշրջանի վրա, հարեւան երկրների վրա՝ Իրանի եւ Ռուսաստանի, եւ ամբողջ Եվրոպայի վրա: Այսպիսով, երբ նրանք (Իրանը եւ ՌԴ-ն) պաշտպանում են Սիրիան, նրանք պաշտպանում են կայունությունն իրենց մոտ եւ իրենց շահերը®Նրանք պաշտպանում են սիրիացի ժողովրդին եւ ինքնապաշտպանության նրա իրավունքը»,- հայտարարել Է Ասադը Ավստրալիայի SBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել Է Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



