Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը. Էդուարդ Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի ավանդական եղբայրական հարաբերությունները եւ փաստել, որ այդ կապերի զարգացման եւ սերտացման գործում նշանակալի ավանդ է ունեցել նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը: Զրուցակիցները փաստել են, որ երկու ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ընդհանրություններ եւ վերջին տարիներին սերտացել են հատկապես միջխորհրդարանական կապերը, ընդլայնվել է համագործակցության դա շտը:

Էդուարդ Շարմազանովը հայ-հունական հարաբերություններում շրջադարձային է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի խորհրդարանի կողմից 2015 թվականի մարտի 24-ին ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի կողմից վերջերս ընդունված հայտարարությունը, որով նույնպես ճանաչվել եւ դատապարտվել է Պոնտոսի հո ւյների նկատմամբ Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը: Դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել հայկական խորհրդարաններին միաձայն ընդունված հայտարարությունների եւ մայիսի 19-ը որպես Պոնտոսի հույների ցեղասպանության օր պաշտոնապես նշելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին. ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել այս հարցում ԵԱՀԿ անդամ Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշման համար եւ ընդգծել, որ հայկական կողմը եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը՝ այն է՝ խնդիրը պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ խաղաղ ճանապարհով: Այս տեսակետը պաշտպանել է նաեւ դեսպան Իոաննիս Տայիսը եւ նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները հուսադրող են այդ առումով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվեի անցկացումը, այդ իրավունքի իրացումն անքննելի է, քանի որ աշխարհը գնում է այդ ճանապարհով: Արցախի ժողովուրդը սեփական ճակատագիրը հանրաքվեով տնօրինելու նույնքան իրավունք ունի, որքան ցանկացած այլ երկրի ժողովուրդ»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ապրիլյան պատերազմին. այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հույն պատգամավորների՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցերին` դրանք գնահատելով որպես բարեկամության եւ ժողովրդավարության սկզբունքներին հավատարմություն:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, հետագա համագործակցությանը, հայկական եւ հունական համայնքներին, նրանց խնդիրներին վերաբերող հարցեր: 

Ի պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»