Էրդողանը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել արդեն օգոստոսին Սոչիում, նախքան «քսանյակի» գագաթնաժողովը: Այդ մասին հուլիսի 1-ին Սոչիում հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` ամփոփելո վ ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես վերականգնել հարաբերությունները նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, մենք քննարկեցինք հարաբերությունների, առեւտրի հարցերի ողջ սպեկտրը եւ վարչապետների ու ԱԳ նախարարների հանդիպումը: Շատ բարեկամական մթնոլորտ Էր: Մենք դիտարկում ենք ղեկավարների հանդիպումը օգոստոսին Սոչիում, Էրդողանը պատրաստ Է հանդիպել նախքան «քսանյակի» գագաթնաժողովը»,- ասել Է նախարար Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



