Մեքքա ուխտագնացներն այս տարի կստանան Էլեկտրոնային թեւնոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանություններն Էլեկտրոնային թեւնոցներ կբաժանեն այն ուխտավորներին, որոնք այս տարի հաջ կատարելու համար կժամանեն Մեքքա: Այդ մասին հուլիսի 1-ին հայտնել Է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ թեւնոցը կպարունակի տիրոջ անձնական եւ բժշկական տվյալները, ինչը իշխանություններին կօգնի նույնականացնել ուխտավորներին եւ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել:
Թեւնոցները նաեւ ցույց կտան նամազի ժամանակը եւ կօգնեն կողմնորոշվել այն հավատացյալներին, որոնք չեն տիրապետում արաբերենին:
Դա հետ մեկտեղ, ուխտավորների կուտակման վայրերում տեղադրվել են հազարից ավելի տեսախցիկներ:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, երկրի իշխանություններն այդ միջոցներին են դիմել անցյալ տարվա իրադարձություններից հետո, երբ հրմշտոցի հետեւանքով զոհվեցին ավելի քան 750 ուխտավորներ, եւս ավելի քան 900-ը տուժեցին:
Այս տարի ուխտագնացությունը նախատեսվում Է կազմակերպել սեպտեմբերի սկզբին:



