Վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին. «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 72-րդ կ/մ-ին իրար են բախվել 25-ամյա Գարիկ Գեւորգյանի վարած «Գրանդ Շերոկի» եւ 24-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Տիգրան Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ «Գրանդ Շերոկի»-ի ուղեւոր, 24-ամյա Կարեն Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



