Շիրակի մարզում համագյուղացի կանանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ի տեղեկություններով` երեկ` հունիսի 5-ին, Շիրակի մարզի Երազգավորս գյուղում գումարային հարցերի շուրջ համագյուղացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել համագյուղացի կանանց միջև:
Կանանցից մեկը, ըստ վարկածի, գնացել էր մյուսի տուն` իր պարտքը վերցնելու, սակայն սկսել են վիճել, որից հետո նրանցից մեկը դանակահարել է մյուսին: Սակայն, դեպքն այդքանով չի ավարտվել: Դանակահարվող կինը դանակահարողի տնից վերցրել է 2 բջջային հեռախոս և հեռացել, ասելով` մինչև գումարը չվերադարձնի, հեռախոսները նրան չի հանձնի: Ոստիկանության լրատվականից հաստատեցին կատարվածը:
Կատարվում է քննություն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



