Ֆրանսիան հայտարարել է կասետային ամբողջ զինամթերքի ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան վաղաժամկետ ոչնչացրել Է իր ունեցած ամբողջ կասետային ռազմամթերքը: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությունը՝ աշխարհի մյուս երկրներին կոչ անելով հետեւել իր օրինակին:
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների՝ տարածած համատեղ հայտարարության մեջ ասված Է. «Կասետային ռազմամթերքի բոլոր պաշարները, ներառյալ հրթիռային մարտագլխիկները եւ հրետանային արկերը, լիովին ոչնչացված են Օսլոյում ստորագրված կոնվենցիայի սահմանած ժամկետից երկու տարի շուտ»:
Ֆրանսիան այն 100-ից ավելի երկրներից մեկն Է, որոնք 2008 թվականին Օսլոյում ստորագրեցին կոնվենցիա, որն արգելում Է կասետային զենքի օգտագործումը, արտադրությունը, փոխանցումը եւ պահումը:
Այս թեմայի շուրջ զանգվածային լրցատվամիջոցների մեկնաբանություններում նշվում Է, որ կոնվենցիան առայժմ չեն ստորագրել Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



