Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրական հարաբերություն էի ունենում ամենաքիչը 5-10 թուրքի հետ.«Իրավունք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաեւ դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա եւս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» եւ նման պիտակները, չնայած անցել է բավական ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:

«Դարձել էի շնչող իր»

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը:

«Ես երբեք չեմ կարող մոռանալ թեկուզ մի դրվագ այն դժոխային ամիսներից, որ իմ կամքից անկախ անցկացրի օտար երկրում, օտար տղամարդկանց գրկում: Ապրում էի Հայաստանի փոքրիկ բնակավայրերից մեկում, միայնակ, սոցիալապես ծանր պայմաններում, չունեի մշտական աշխատանք։: Ծանոթներիցս մեկն առաջարկեց մաքրուհու աշխատանք։ Թուրքիայում: Համոզեց, որ եթե մի քանի ամիս էլ աշխատեմ ու հետ գամ, ոչ մի բանի կարիք չեմ ունենա: Իմ պայմաններում ապրող մարդու համար դա հեքիաթի նման բան թվաց եւ համաձայնեցի:

Ինձ դիմավորեցին ծանոթիս ասած մարդիկ, տարան ինչ-որ տուն: Մի քանի ժամ մնալուց հետո ասացին, որ պետք է առաջին անգամ աշխատանքի գնամ: Այդ պահին մտքովս էլ չէր անցնցում, որ կես ժամ հետո հայտնվելու եմ ինչ-որ ակումբում, որտեղ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են տեղի քուրդ ու թուրք տղամարդիկ:

Իհարկե սկսեցի ընդդիմանալ: Երբ սկսեցի բղավել, ընդդիմանալ, գլխիս վերեւում կանգնեցին երկու հաղթանդամ տղամարդիկ՝ մտրակները ձեռքներին: Իսկ ինձ դիմավորողներն էլ բարձր ձայնով ծիծաղելով ասացին՝ դժվար դու ուզենաս էս մտրակների ուժին ծանոթանալ:

Չեմ ուզում անդրադառնալ հետագա դաժան մանրամասներին, միայն կասեմ, որ այդպես կես տարի շարունակ անընդմեջ ծեծի, սպառնալիքների, անհաց ու անջուր մնալուց զատ՝ ստիպված էի օրական ամենաքիչը 5-10 թուրք տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց տարիքային սահմանափակման:

Ինձ ստիպում էին անել ամեն ինչ, իսկ դրա փոխարեն ամեն օր ծեծի ու սպառնալիքների դոզան էր մեծանում: Մի պահ եկավ, դարձել էի շնչող իր, որին ով ասես կարող էր մոտենալ ու հետն ուզածի պես վարվել:

Վերադարձից հետո անընդհատ այդ շահագործման տեսարանները, թուրք ու քուրդ տղամարդկանց հպումները, զրկանքներն ու ստորացումները հանգիստ չեն տալիս ինձ: Մի պահ ինձ թվաց՝ կխելագարվեմ ու էդպես էլ կլիներ, եթե հարազատներս կողքիս չլինեին, ժամանակին հոգեբույժի չդիմեին: Ինձ տարան հոգեբուժարանի, պարզվեց՝ ունեմ լուրջ հոգեկան խնդիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում