Ռամոս. Չեմ ժխտի, որ մտածում էի «Ռեալից» հեռանալու մասին
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո խոստովանել է, որ մտածել է Արքայական ակումբից հեռանալու մասին:
«Չեմ ժխտի այն, ինչն ակնհայտ է: «Ռեալում» անցկացրած այդ օրերն այնքան էլ հաճելի չէին: Արդեն մտածում էի, որ չեմ կարող մնալ այստեղ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Real Madrid Info-ն:
Հիշեցնենք, որ իսպանացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը: Վերջին շրջանում նրան ձեռք բերելու համար պայքարում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



