Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրո 2016»-ում մեկնարկում են քառորդ եզրափակչի հանդիպումները. Լեհաստան- Պորտուգալիա

ՍՊՈՐՏ

«Եվրո 2016»-ում պայքարի մեջ են մտնում քառորդ եզրափակիչների ներկայացուցիչները: Առաջին դիմակայությունը Պորտուգալիայի և Լեհաստանի ընտրանիների հանդիպումն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է առաջին դիմակայության նախախաղային վերլուծությունը:

Լեհաստանի ազգային հավաքականը: «Եվրո 2016»-ն արդարացրեց լեհ երկրպագուների բոլոր սպասելիքները: Լեհերը, պայքարը սկսելով աշխարհի չեմպիոնների հետ նույն խմբում ,իրենց վստահ և պահպանողական ֆուտբոլով կարողացան հասնել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Այստեղ մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն է: Առաջին հայացքից թվում է, թե Պորտուգալիան հնարավոր բոլոր ընտրությունների մեջ ամենալավ տարբերակն է, սակայն Ֆեռնանդու Սանտուշի թիմը ապացուցում է, որ նույնիսկ անկայուն ֆուտբոլով հնարավոր է առաջ գնալ:

Եվրոպայի առաջնությունում Լեհաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը գրագետ թիմային ֆուտբոլն է: Լեհերը իրենց վստահ են զգում պաշտպանությունում, իսկ հարձակման գիծը կարողանում է կատարել առջևում դրված բոլոր խնդիրները: Թիմի լավագույն ռմբարկուն` Ռոբերտ Լևանդովսկին, դեռ չի կարողանում իր թիմին օգնել գոլերով, սակայն ընդհանուր գործողություններով «Բավարիա»-ի հարձակվողը մեծ օգուտ է ապահովում իր թիմի համար: Հիանալի մարզավիճակ են հավաքել Յակուբ Բլաշիկովսկին և Կամիլ Գրոսիցկին: Հարձակման գծում իրեն հիանալի է դրսևորում Արկադիուշ Միլիկը:

Հաղթահարելով խմբային մրցաշարը՝ Լեհաստանի ընտրանին 1/8 եզրափակիչում հանդիպեց Շվեյցարիայի ազգային հավաքականին: Հիանալի առաջին խաղակեսից հետո Լեհաստանը հաղթում էր մրցակցին 1-0 հաշվով: Իր ազգային հավաքականին առաջ էր մղել Յակուբ Բլաշիկովսկին: 2-րդ կեսում լեհերը զիջեցին դաշտի կենտրոնը, անցան խորը պաշտպանության և դա տվեց իր հետևանքները: Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին իր վրա վերցրեց շվեյցարացիների խաղը, և ֆանտաստիկ գոլով հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որն էլ արդյունք չտվեց: 11 մետրանոց հարվածաշար ում հաջողությունը ուղեկցեց Ադամ Նավալկայի ֆուտբոլիստներին: Գրանիտ Ջակայի վրիպումը Լեհաստանի հավաքականին թույլ տվեց շարունակել պայքարը: Պորտուգալիայի հավաքականի հետ դիմակայությունը լեհերի համար հերթական հաջողությունը արարելու միջոց է:

Պորտուգալիայի ազգային հավաքական:  Պորտուգալիայի հավաքականը «Եվրո 2016»-ում չի փայլում իր դիտարժան խաղով: Արդեն 1/8 եզրափակիչում ֆուտբոլային մասնագետները ակնկալում էին, որ Պորտուգալիան լքելու է պայքարը: Այս հանդիպման ընթացքում էլ պորտուգալացի ֆուտբոլիստների բարձր կարգը ասեց իր խոսքը:

Եվրոպայի առաջնությունում թիմին առաջնորդում են առաջատարներ՝ Լուիշ Նանին և Քրիշտիանու Ռոնալդուն: Այս խաղացողներին կարելի է ավելացնել նաև Ռենատու Սանշեշին: Երիտասարդ ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում, սակայն Խորվաթիայի հետ դիմակայությունում դուրս գալով փոխարինման ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Լեհաստանի հավաքականը Պորտուգալիայի ընտրանու համար հիանալի հնարավորություն է պայքարը շարունակելու համար: «Եվրոպական բրազիլացիներ»-ը դիմակայության բացահայտ ֆավորիտն են:

«Եվրո 2016»- ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլային իսկական դաս տվեց Խորվաթիային: Խորվաթները առաջնության լավագույն հավաքականներից էին: Դիմակայությունն առաջնության ամենաբարդ հանդիպումը դարձավ: Ամբողջ խաղի ընթացքում թիմերը խաղադաշտում ոչինչ չկարողացան անել և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ Պորտուգալիայի միակ գրոհը տվեց իր արդյունքը: Ռոնալդուն հակագրոհի արդյունքում մտավ տուգանային հրապարակ գնդակը ուղարկեց Ռիկարու Կուարեժմային և վերջինս գրավեց դարպասը: Նվազագույն առավելություն և Պորտուգալիան քառորդ եզրափակիչում է:

Լեհաստան-Պորտուգալիա: Այս հավաքականները միմյանց դեմ անցկացրել են 10  հանդիպում: Դիմակայությունում մեկ հաղթանակ ավել ունեն Պորտուգալիայի ընտրանու ֆուտբոլիստները: Պորտուգալիան 4 հաղթանակ ունի, լեհերը 3: Թիմերի միջև ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Պորտուգալիան և Լեհաստանը հանդիպելու են Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Խաղի գլխավոր մրցավարը Ֆելիքս Բրիխն է, իսկ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը `23:00-ին:

Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա Մաթևոսյան