Brexit-ն ստիպում Է անհանգստանալ համաշխարհային տնտեսության աճի համար. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել Է, թե Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը կարող Է ազդել համաշխարհային տնտեսության աճի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ Brexit-ը սառեցնում Է Բրիտանիայում եւ ամբողջ Եվրոպայում ներդրումներ կատարելու հեռանկարները:
Օբաման Բրիտանիայի եւ Եվրամիության ղեկավարությանը հորդորել Է պատշաճ կերպով ապահովել դուրս գալու գործընթացը:
«Բոլորը պետք Է շունչ առնեն: Դա բարդ, լարված գործընթաց կլինի, բայց դա չի նշանակում, թե պետք Է խուճապի մատնվել»,- ասել Է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ինքն արդեն այս հարցը քննարկել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն, ինչպես ասել Է Օբաման, ոչ թե ձգտում Է վրեժխնդրության, այլ այն բանին, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացն աշխատի:



