Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերում բազմազանություն Է մտցրել սկանդալից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան կինոակադեմիան, որը հանձնում Է «Օսկար» մրցանակները, արձագանքել Է փետրվարյան սկանդալին, երբ նրան մեղադրեցին անվանակարգորդների թվում սեւամորթ դերասանների պակասի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ ակադեմիան իր շարքեր Է հրավիրել 683 մարդու, որոնց 46 տոկոսը կանայք են եւ 41 տոկոսը՝ Էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Նորակոչիկների շարքերում են նաեւ սեւամորթ բրիտանացիներ Իդրիս Էլբան եւ Ջոն Բոյեգան:
Կինոակադեմիայի նոր ներկայացուցիչների տարիքային զանազանությունը նույնպես տպավորիչ Է. նորեկներից ամենակրտսերը 24 տարեկան Է, իսկ ամենաավագը՝ 91 տարեկան:
Կինոակադեմիայում, հաշվի առնելով նորեկներին, ընդամենը կլինի 7 789 անդամ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



