Խորհրդարանը վավերացրեց ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգ ձևավորելու համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 8 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ համաձայնագրի հետ կապված հանրության մի հատվածի մոտ տարակուսանք կա, ուստի ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ խորհրդարանում փորձում է ներկայացնել հանրության բոլոր հատվածների շահերը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



