Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հիվանդանոցում մահացել է 22-ամյա Մերվե Յիղիթը:
Ստամբուլի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ արդեն հստակեցվել է զոհերից 37-ի ինքնությունը: Զոհերից 10-ն օտարերկրացի են, 3-ը` երկքաղաքացի: Վիրավորների թիվը 239-ն է: Նրանցից 130-ը շարունակում է բուժումը ամբուլատոր պայմաններում:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտ պայթեցրել է իրեն: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:
Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:



